«Ես այդքան անհամեստ չեմ գտնվի, որ մտածեմ՝ իմ մտքերն այդքան շատ հիշելու են։ Բայց ես համոզված եմ՝ ձեր մտքերն են շատ երկար հիշելու, այն մտքերը, որտեղ դուք ցիտում եք իմ մտքերը»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցրին ի պատասխան։
«Իմ մտքերը հաստատ կմոռանան, բայց ձեզ և ձեր ցիտատները հաստատ չեն մոռանա»,- ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով ընդդիմադիր պատգամավորին։
Վարչապետը նշել է, որ ինքը կնեղվի, եթե իմանա՝ իր մասին խոսում են «շեֆը» արտահայտությամբ։ Փաշինյանը վստահեցրել է՝ գենետիկ անհամատեղելիություն ունի այդ արտահայտության հետ. «Ես չեմ նեղվում, երբ մարդիկ իմ մասին խոսելիս անունով են խոսում։ Դա նորմալ բան է։ Բայց երբ իմ մասին ասեն «շեֆը», եթե լսեմ նման արտահայտություն, առնվազն կխնդրեմ, որ այդ բառն իմ նկատմամբ չօգտագործեն, որովհետև դա առնվազն չի արտահայտում հարաբերությունների այն ձևը որ կա իրականում և որը ես պատկերացնում եմ»։