Քաղաքական

«Երեկ ուզում էի իրեն ինչ-որ ձևով խեղդել, չեք պատկերացնում». Ալեն Սիմոնյան

«Ես անձամբ շոկի մեջ եմ եղել։ Այն, ինչ ես երեկ իմացել եմ, անկեղծ ասեմ՝ մինչև երեկ ամեն հնարավոր ձևով փորձել եմ պարոն Աղազարյանին պաշտպանել, որովհետև իմ գործընկերն է, միասին ճանապարհ ենք անցել։ Բայց երեկ ես ուզում էի իրեն ինչ-որ ձևով խեղդել։ Չեք պատկերացնում»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում։

Նրա խոսքով, խնդիրն այն է, որ Աղազարյանը երեկ չի զղջացել արածների համար. «Ես ուզում էի օգնել, բայց մարդը չի զղջում, ընդհակառակը, ավելի ագրեսիվ, ավելի հակառակվելով, չհասկանալով։ Ինձ մոտ, և ոչ միայն ինձ մոտ տպավորություն կա ադեկվատության հետ կապված»։

Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ Աղազարյանի հարցը որևէ կապ չունի վարչապետի՝ մանդատը վայր դնելու խնդրանքի հետ։ Ըստ նրա, հարցը այդ կոնտեքստով չեն էլ քննարկել։