ԱԺ-ն քննարկում է «Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է Խորհրդի կազմում ձևավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով։
Փոխնախարար Տիգրան Դադունցը նշել է, թե հանձնաժողովի հիմնական գործունեությունն ուղղված է լինելու ՀՀ-ում վերջին 30 տարիների ընթացքում որոշակի ոլորտներում մարդու իրավունքների խախատումների խախտումների բացահայտման ուղղությամբ փաստահավաք գործունեություն իրականացնելուն և զեկույց կազմելուն։
Ըստ Դադունցի, զեկույցում պետք է բացահայտվեն նման խախտումների համակարգային պատճառները։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, թե այս նախագիծը որևէ առնչություն չունի Սահմանադրության հետ, դուրս է սահմանադրական կարգավորումներից, քանի որ Հանրային խորհրդին վերապահվում են լիազորություններ, որի իրավունքը չունեն։