Քաղաքական

«Ներողություն եմ խնդրում իմ կուսակցական ընկերներից». Հովիկ Աղազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ներողություն եմ խնդրում իմ կուսակցական ընկերներից, որևէ ժամանակահատվածում իմ վարքով, իմ քայլով չնչին իսկ վնաս հասցրած մեր թիմի հեղինակությանը». այսօր հայտարարել է ԱԺ արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ տեղեկացնելով, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից։

«Չեմ ուզում ՔՊ խմբակցության իմ գործընկերներին լրացուցիչ դժվար իրավիճակում դնել և քննարկել խմբակցությունից ինձ հեռացնելու հարցը։ Ես ինքս հայտարարում եմ, որ մեծ ցավով դուրս եմ գալիս ՔՊ խմբակցությունից. վայր եմ դնում իմ լիազորությունները, որպես հաշվիչ հանձնախմբի անդամ։ Նաև ուզում եմ ասել, որ տարբեր տեղերից, տարբեր մակարդակներով իմ անձին վերաբերվելիք հայտարարությունները, արձանագրումներն ու գնահատականները, բոլորը չէ, որ կստանան պատասխան, որովհետև դրանք շատ կլինեն, բայց բոլոր այն դեպքերում, որ ես կպատասխանեմ դրանց, դրանք կլինեն 1 մակարդակ ցածր՝ ոչ հայելային»,- ասաց Աղազարյանը։ 

Հիշեցնենք՝ երեկ ՔՊ վարչության որոշմամբ՝ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ քարտուղարությանը խնդրել է «պարոն Աղազարյանին տեղափոխել մեր խմբակցությունից մեկ այլ տեղ»։

Մանրամասները՝ տեսանյութում