Խորհրդարանում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց տվեց, թե հարկային փոփոխությունները ինչպես են ազդելու 13.000 սուբյեկտների վրա։
Նախարարի պատասխանից հետո Խաչատրյանն արձագանքեց. «Պարոն Հովհաննիսյան, նախորդ տարիներին Հայկը Բելին սպանել է, ես ուզում եմ կոնկրետ պատասխանեք, այդ 13 հազար սուբյեկտներին, որոնց վրա ազդելու են հարկային փոփոխությունները, 13.000 քանի՞ սուբյեկտի հարկային բեռն է պակասելու, քանիսի՞նն ավելանալու»։
Հովհաննիսյանը պատասխանեց, որ 13.000 սուբյեկտի հարկային բեռն ավելանալու է։