Քաղաքական

Որքա՞ն կբարձրանան դիվանագետների աշխատավարձերը

ԱԺ-ում քննարկվում է օրնեսդրական նախագիծ, որով առաջարկվում է բարձրացնել դիվանագետների աշխատավարձը։ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտնել է, որ միջին դասի դիվանագետը՝ առաջին քարտուղարը, այժմ ստանում է 268.531 դրամ, օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսված է աշխատավարձը հասցնել 447.552 դրամ։

Փոխնախարարի խոսքով, 2024թ. ԱԳՆ դիվանագիտական ծառայության 31 պաշտոնների համալրման նպատակով հայտարարված մրցույթներին մասնակցելու համար դիմել է 74 մարդ, որից հաղթող է ճանաչվել 14-ը, իսկ 2023թ. 16 թափուր պաշտոնների համալրման մրցույթին դիմել է 67 անձ, որից հաղթող է ճանաչվել 12-ը։