Քաղաքական

«13.000 հոգու հարկային բեռ չի ավելանալու». Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ի պատասխան Արթուր Խաչատրյանի ելույթի հայտարարեց, որ 13.000 հոգու հարկային բեռ չի ավելանալու։

Թունյանը պարզաբանեց, որ արդեն ընդունված նախագծով 2025 թ. հունվարի 1-ից դրույքաչափերը ավելացել են, բայց, եթե տնտեսվարողները իրենց ծախսերը փաստաթղթավորեն, հարկային բեռը կարող է նույնիսկ նվազել։

Խաչատրյանը տեղից արձագանքեց՝ «Ինչու չէին անում, հիմա՞ր էին»։

Թունյանն էլ պատասխանեց. «Չէ, հիմար չէին, օրենքը նման հնարավորություն չէր տալիս»։