««Ռոբերտ Քոչարյան ժողովրդավար էր» բառակապակցությունը նոնսենս է»,- հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե Քոչարյանը ժողովրդավար էր, որ Գեղամ Նազարյանից չպահանջեց վայր դնել մանդատը։
«Ես վստահ եմ, որ պարոն Նազարյանը չէր դնի մանդատը, եթե նույնիսկ խնդրեին։ Շատ ու շատ մարդիկ 2021թ. «Հայաստան» դաշինքին գնացել, ձայն էին տվել, որովհետև Քոչարյանն ու ՀՅԴ-ականներն այդ մարդուն բերել էին որպես որդեկորույս հայր, էմոցիաների վրա շեշտ էին դրել, և մարդիկ նաև ձայն էին տվել իրենց Գեղամ Նազարյանի գոյության, կորուստի, ելույթների, աշխատանքի շնորհիվ։ Եւ բարոյական չէ պարոն Նազարյանին խնդրել, որ վայր դնի մանդատը»,- ասել է նա։
Ըստ Սիմոնյանի՝ ՀՅԴ-ն փորձում է «Հայաստան» խմբակցությունում վերցնել իշխանությունը, և ոչ ՀՅԴ-ականներին դուրս մղել։
Սիմոնյանը պատմել է, որ Սեյրան Օհանյանը, Աղվան Վարդանյանը բարձրաձայնել, հետաքրքրվել են իրենց գործուղումների չտանելու պատճառների մասին։