«Բյուջեն պետականության և ինքնիշխանության շատ կարևոր հատկանիշ է». հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2025թ. պետական բյուջեի լրամշակված նախագծի քննարկման ժամանակ։
Վարչապետը նշել է, թե պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է. «ՀՀ-ում չկա նույնիսկ մի մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում»։ Նա շեշտել է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլև ՀՀ-ում բնակվող, անգամ ՀՀ քաղաքացիություն չունեցողներին. «Պետք է այս ընկալումը խորացնենք, որ ՀՀ պետական բյուջեն մեր բոլորիս հավաքական ընտանեկան բյուջեն է, և սա պետականության կարևորագույն հատկանիշ է»։