Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունը դեմ է 2025թ. բյուջեի նախագծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեմ է արտահայտվել 2025թ. պետական բյուջեի նախագծին։

Քննադատելով իշխանությունների վարած քաղաքականությունը, պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշել է, թե բյուջեի ճշգրտված տարբերակով տնտեսական աճը նվազեցվել է 10%-ով։

Խաչատրյանը ելույթը եզրափակել է՝ հայտարարելով. «Այս փաստաթուղթը «Հայաստան» դաշինքը համարում է որևէ խնդիր չլուծող, ձախողումները շարունակող, երկրի, պետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը հարված հասցնող գործունեությանը ֆինանսավորող, ուստի ենթակա չէ կողմ քվեարկելու»։