«Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ». հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նման եզրահանգման է եկել «հիմնավոր տպավորությունների» արդյունքում։
Նրա խոսքով, կառավարության հիմնական առաքելությունը համարում է «ազգ-նահատակ» կարգավիճակը հաղթահարելը. «Մեր իրականության մեջ այս օրակարգը նոր չէ, անկախ նրանից՝ սա որքանով է ձևակերպված եղել կամ ձևակերպված չի եղել։ Եւ մեր միջին վիճակագրական արձագանքն այս իրադրությանը եղել և ինչ-որ առումով շարունակել է մնալ հետևյալը, որ «ազգ-նահատակ» բանաձևը հաղթահարելու լավագույն ձևը «ազգ-բանակն» է։ Բայց նաև պետք է արձանագրեմ՝ համոզված չեմ, որ սա առաջին բանաձևի ճիշտ արձագանքն է, որովհետև իմ մտորումներն ու մտածումները բերում են այն եզրակացության, որ «ազգ-բանակը» «ազգ-նահատակ» բանաձևի տրամաբանության ու շարունակության մեջ է»։
Ըստ նրա, եթե դիրքավորվում ենք «ազգ-բանակ», մեր դեմ գեներացնում ենք այլ բանակներ։