ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Մանուկյանն ու Արթուր Խաչատրյանը համատեղ դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի։
Պատգամավորները պահանջում են ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով իրենց արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։
Դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում է կայացրել։ Նշանակվել է նաեւ նախնական դատական նիստի օր, որը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 14-ին. հայտնում են «Հայաստան» խմբակցությունից՝ վստահեցնելով,- «Մենք հետեւողական են լինելու այս կամայական որոշումը չեղարկելու ու հանրության համար հույժ կարեւոր փաստաթղթին ծանոթանալու մեր իրավունքը վերականգնելու հարցում»։