ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ լիազորությունների ավարտին։
«Հարգելի Ժոզեպ Բորել, քանի որ դուք ավարտում եք ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի պաշտոնում լիազորությունները, երախտագիտությունս եմ հայտնում մեր ընդհանուր արժեքներին նվիրվածության և Հայաստան-Եվրամիություն գործընկերությունն ավելի ուժեղացնելու հանձնառության համար:
Դժվար ժամանակներ էին՝ մեծ մարտահրավերներով, որոնք աննախադեպ ջանքեր էին պահանջում։
Մենք նոր հանգրվանների հասանք Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու հարցում, և անհամբերությամբ սպասում եմ՝ շարունակելու այդ ճանապարհը Կայա Կալասի հետ»,- գրել է Միրզոյանը: