Հենց հիմա ուզում եմ հանդիպման բաց հրավեր ուղղել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, որպեսզի նա տեղեկություններ փոխանցի, թե ինչ է տեղի ունենում այսօր սահմանին։ Այդ մասին հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ուղիղ եթերում։
«Կամ ինձ, կամ հրապարակային տեղեկություններ փոխանցի մեր ժողովրդին, թե ինչ է տեղի ունենում սահմանին։ Սա առաջին հերթին իր պարտականությունն է։ Սպասում ենք արձագանքի»,- ասել է նա։