Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանի հանդիպում էունեցել Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ՌԴ-ում Իրանի դեսպանատանը։
«Ջերմ մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանի տնտեսական զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։