Քաղաքական

Արթուր Պողոսյանը նշանակվեց՝ ՔԿ, Էդուարդ Հակոբյանը` ՊԵԿ նախագահ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարության այսօրվա նիստում Արթուր Պողոսյանը նշանակվել է Քննչական Կոմիտեի, Էդուարդ Հակոբյանը` ՊԵԿ նախագահի պաշտոնում։

«Մենք պետք է որոշում ընդունենք Արթուր Պողոսյանին՝ ՔԿ նախագահ և Էդուարդ Հակոբյանին ՊԵԿ նախագահ նշանակելու մասին։ Ե՛վ պարոն Պողոյանը, և՛ պարոն Հակոբյանը նոր մարդիկ չեն մեզ համար։ Պարոն Պողոսյանը շուրջ 2 տարի գլխավոր դատախազի տեղկալ է, պարոն Հակոբյանը արդեն շուրջ 2 տարի ֆինանսների նախարարի տեղակալ է, դրանից էլ առաջ նրանք համապատասխանաբար աշխատել են իրավապահ համակարգում»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ համառոտ ներկայացնելով նրանց կենսագրությունը։

Նրանց նշանակման հարցը ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում։ Գործադիրը հավանություն տվեց փաթեթին և Արթուր Պողոսյանը նշանակվեց ՔԿ նախագահ, Էդուրադ Հակոբյանը՝ ՊԵԿ նախագահ։

Վարչապետը շնորհավորեց նշանակումների կապակցությամբ։

ՔԿ և ՊԵԿ նորանշանակ նախագահները շնորհակալություն հայտնեցին վարչապետին բարձր վստահության համար։