Այսօր գործադիրի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համայնքներում ծառայողական ավտոմեքենաների սահմանաչափեր պետք է սահմանեն և սուբվենցիոն ծրագրերի իրականացումը պետք է որոշակի կապվածության մեջ դնեն այդ տրամաբանության հետ, որպեսզի անհամաչափություններ չառաջանան։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 22-ին վարչապետն իր հարցազրույցում անդրադարձել էր ծառայողական մեքենանաների հարցին և հայտարարել դրանց թիվը կրճատելու մասին։