Քաղաքական

«Իհարկե, տհաճ էր». Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե իր համար տհաճ էր, որ նախագահության ավարտին մարտի 1-ի իրադարձություններն ու 10 զոհեր ունենալն իր համար տհաճ էր։ «Ես կարծում եմ՝ չի կարող ղեկավար լինել, որի համար տհաճություն չլինի այդ ամենը»,- ասել է նա, միաժամանակ կոչ անելով այդ հարցը տալ բախումներ հրահրողներին։

«Իհարկե, տհաճ էր, իհարկե, լավ չէր, բայց այդ հարցը պետք է տալ մարդկանց, որ այդ բախումները հրահրել են»։ Նա նշել է, թե մարտի 1-ին վիրավորված ոստիկանների քանակը կրկնակի ու եռակի ավելի է եղել, քան ցուցարարներինը. «200 հոգի»,- ասել է նա։