Քաղաքական

«Բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ ուշադրություն ենք հրավիրում, քան օրհներգին». վարչապետ

«Բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ ուշադրություն ենք հրավիրում, քան օրհներգին». վարչապետ

ԿԳՄՍ նախարարությունը մի խումբ պատգամավորների առաջարկով Կառավարության քննարկմանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է կարգավորել ՀՀ օրհներգի, ինչպես նաև օրհներգի կատարման հետ կապված որոշ հարաբերություններ։

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել ՀՀ օրհներգի 1 պաշտոնական տարբերակ ՀՀ-ում և միջազգային հարթակներում պաշտոնական և ներկայացուցչական տարաբնույթ միջոցառումների և օրենքով սահմանված այլ դեպքերի համար։ Նաև առաջարկվում է փոփոխել քառատողերի հաջորդականությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե որևէ ոլորտում, երբ մենք փոփոխություններ են արվում ու չեն հասնում ԴՆԹ մակարդակի, դրանք տևական և ամբողջական չեն կարող լինել։ Նա կարևորել է ստանդարտները. «Որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ու ուշադրություն ենք հրավիրում, քան օրհներգին»,- ասել է նա՝ հավելելով, որ համացանցում օրհներգի իրարից տարբեր բազմաթիվ կատարումներ կան. «Որևէ մեկը իրեն հարց չի տվել՝ բա ի՞նչ օրհներգ է հնչելու, ինչպես է հնչելու։ Սա մի ֆունդամենտալ խնդիր է»։ Վարչապետը նշել է, որ իր մասնակցությամբ միջոցառումներին տևական ժամանակ է՝ հանձնարարական է տվել, թե ինչ ստանդարտներով պետք է հնչի օրհներգը. «Պետական արարողակարգային միջոցառումների ժամանակ բավական երկար ժամանակ հենց այս տարբերակն է հնչում, ինչը կարող է մեկնաբանվել օրենքի որոշակի խախտում, բայց մենք ցանկացանք պրակտիկայում տեսնել, թե այդ տարբերակն ինչպես է հնչում ու ինչ ընկալման է արժանանում հանրության մոտ, և տեսանք, որ այդ մոտեցումը դրական է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական