Քաղաքական

«Մի SMS-ով ԲԴԽ նախագահն ուղղակի փախավ պաշտոնից». Քոչարյան

«Մտահոգությունները եկել են նրանից, որ մի քանի օր առաջ մի SMS-ով ԲԴԽ նախագահն ուղղակի փախավ պաշտոնից, և բոլորս՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է մտածել, որ եթե այս մարդը՝ օրենքով ամենապաշտպանված մարդը, մեկ SMS-ով փախնում է պաշտոնից, ինչ վիճակում են հայտնվում դատավորները, եթե հանկարծ ստանան նման կարգի SMS-ներ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ մարտի 1-ի գործով դատական նիստում։ Դատավոր Սարգիս Պետրոսյանն էլ նշեց, թե ԲԴԽ նախագահն իր վերադասը չէ և հայտարարությունը որևէ առնչություն չունի գործի հետ։

«ԲԴԽ-ի հիմնական ֆունկցիան պաշտպանելն է ձեր անկախությունը։ Եթե ինքը չի կարող պաշտպանել սեփական անկախությունը, ձեր բանը բուրդ է»,- ասել է նա՝ հավելելով, որ կասկածները «օդից չեն»։