Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի՝ մանդատը թողնելով քննարկում չի եղել։
Նրա խոսքով, երբ ֆրակցիայի 29 հոգուց մեկը մի կարծիքի է, իսկ 28 պատգամավոր լրիվ հակառակ մոտեցմանը, պետք է հարցը քննարկման առարկա դառնա։ «Եթե համաձայն չէ, կարծիքը փոխել է, ինքը ի վիճակի է նաև լքել ֆրակցիան կամ ֆրակցիան ունի իրավունք որոշ պրոցեդուրաներից հետո, ուղղակի հեռացնել»,- ասել է նա։
Քոչարյանը նշել է, թե իրենց մոտ մանդատից հրաժարվելու հարցը քննարկման առարկա չի եղել. «Մանդատից հրաժարվելը տվյալ դեպքում, պետք է պատգամավորի բարոյական մոտեցումների հարց լինի։ Մենք մոտակա օրերին քննարկելու ենք այդ հարցը, և փորձելու ենք լուծում տալ»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ օրերս Գեղամ Նազարյանը հարցազրույցում հայտնել էր, թե իրենց օրակարգում վարչապետին հեռացնելու հարց չկա։