Քաղաքական

Միրզոյանը կմեկնի Ֆինլանդիա

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հրավերով կայցելի Հելսինկի․ հայտնում է Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունը։

Միրզոյանը Հելսինկիում կգտնվի նոյեմբերի 28-29-ը։  

«Արտգործնախարարները կքննարկեն երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների, Հայաստան-ԵՄ հարաբերությունների, ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահությանը և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ հարցեր»։ «Ֆինլանդիան վճռականորեն աջակցում է Եվրոպական միության հետ մերձեցմանն ուղղված Հայաստանի ջանքերին և կոչ է անում երկրին շարունակել շարժվել ժողովրդավարական զարգացման ուղղությամբ»,- հայտարարել է նախարար Վալտոնենը։