Քաղաքական

Լեհաստանի նախագահը հանդիպել է լեհ դիտորդների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում հանդիպել է Եվրամիության դիտորդական առաքելության լեհ դիտորդների հետ։ Այս մասին Լեհսատնի նախագահը տեսանյութ է հրապարակել իր «X»-ի էջում։

«Նախագահ Անջեյ Դուդան Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհական անձնակազմի հետ։ Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալը՝ ազգությամբ լեհ Մարեկ Կուբերսկին։ Առաքելությունը ստեղծվել է 2023 թվականի փետրվարին՝ երկու տարի ժամկետով, և դրա նպատակները ներառում են՝ իրավիճակի մոնիթորինգը և պարեկությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին», - գրել է Անջեյ Դուդան։