ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է Գեղամ Նազարյանի հայտարարությանը, թե խմբակցությունը չունի վարչապետին հեռացնելու օրակարգ։ Խաչատրյանը նշել է. «Խմբակցությունում 28 հոգի այլ կարծիքի է, 29-ի կարծիքը ձեզ համար չգիտեմ ինչքանով է ուղենիշային»։
Նա հայտնել է, որ Նազարյանի հարցը դեռ քննարկվելու է խմբակցության նիստում. «Հարցը օրակարգային է, քննարկվելու է։ Ես ինստիտուցիոնալ մարդ եմ։ Կարծում եմ՝ ինստիտուցիոնալ քաղաքականությունից հրաժարվել չի կարելի»։
Միաժամանակ Խաչատրյանը չի հստակեցրել, թե արդյո՞Ք Նազարյանի հայտարարությունը քննարկվել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ։
«Սա մի նկարի պատմություն չէ, այլ քաղաքական դիրքորոշման խնդիր է»,- ասել է Խաչատրյանը։