Քաղաքական

Հայաստանը ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարը

Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ հրադադարի մասին համաձայնությունը ուժի մեջ է մտել այսօր գիշերը ժամը 4-ին։ Հրադադարի համաձայն՝ իսրայելական զորքերը Լիբանանից դուրս կբերվեն 60 օրվա ընթացքում, իսկ «Հըզբոլլահի» զինյալները կլքեն սահմանամերձ շրջանները, փոխարենը այնտեղ կտեղակայվեն լիբանանյան բանակի զինծառայողները։