Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը

«ՀԱՊԿ֊ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ երեկ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը զգուշացրել է, որ դեմ չէ նիստում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը:

Հայկ Մագոյան