Քաղաքական

Ֆինանսների նախարարը բարի ծառայություն է մաղթել իր տեղակալին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է իր տեղակալ Էդուարդ Հակոբյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելու մասին վարչապետ Փաշինյանի որոշմանը։

«Ներկայիս Հայաստանի կառավարման համակարգի ամենաէական ձեռքբերումներից է այն, որ բարձրագույն պաշտոնների են նշանակվում խելացի, բանիմաց, սեփական աշխատասիրությամբ և նվիրվածությամբ հաջողությունների հասած և ծառայության ոգով ներշնչված մարդիկ: Սա բացի բոլոր դրական կողմերից նաև լավ օրինակ է մեր երիտասարդ սերնդի համար, ով ամեն օր պետք է աշխատի ինքնազարգացման և ինքնակրթության վրա:

Շնորհավորում եմ Էդուարդ Հակոբյանին և մաղթում բարի ծառայություն այս չափազանց պատասխանտու աշխատանքում»,- գրել է նախարարը ֆեյսբուքի իր էջում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր. «Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»