Նարեկ Զեյնալյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մանդատը վայր դնելու որոշմանը։
«Ես ԱԺ նախագահին ներկայացրել եմ պատգամավորական գործառույթները դադարեցնելու մասին դիմում»,- ասել է նա։ Զեյնալյանը նշել է, թե վարչապետի կողմից իրեն հորդոր չի եղել, այլ եղել է խնդրանք։ «Հորդոր չի եղել, եղել է խնդրանք, իսկ խնդրանքը սահմանադրական կատեգորիա չի և խնդրանքի արդյունքում ես կայացրել եմ որոշում»։
Ավելի ուշ լրագրողների հարցերին պատասխանելուց Զեյնալյանը նաև նշել է. «Ես եմ որոշումը կայացրել։ Վարչապետը խնդրել է, ես կայացրել եմ որոշումը։ Այն կարող է լինել երկու տեսակի՝ դիմում գրել կամ դիմում չգրել։ Ես կայացել եմ որոշում անձամբ և դիմում եմ գրել պատգամավորական գործունեությունս դադարեցնելու»։
Նա հերքել է առողջապահության նախարար նշանակվելու մասին լուրերը, ասելով. «Նման բան չկա, ես կորոշեմ՝ ինչով կզբաղվեմ։ Իմ անձնական կյանքին կլինի՞ չխառնվեք այսուհետ»։