Նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Լեհաստանի նախագահ Դուդայի հետ քննարկվել են հարավկովկասյան և եվրոպական տարածաշրջանների զարգացումներն ու առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիները:
«Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է․ մենք հաստատակամ ենք հասնել կայուն խաղաղության, իսկ առկա խնդիրները լուծելու ենք հարևանների հետ կառուցողական երկխոսության և բանակցությունների միջոցով», - նշել է նախագահ Խաչատուրյանը: Նա նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որն իր մեջ պարունակում է Հայաստանի տեսլականը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու հարցում: