Գյումրիում դեկտեմբերի քաղաքապետի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բոլոր մասնագետներն ասում են, որ Գյումրիում հաստատված կառավարման ճգնաժամը հնարավոր չի լինելու հաղթահարել առանց վարչապետի միջամտության և այդ միջամտությունը կայանալու է հետևյալում․ առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում ես պետք է Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեմ։ Քննարկելով ՔՊ-ի վարչության հետ՝ եկել եմ այն եզրակացության, որ այնտեղ միանձնյա վարչական որոշմամբ չէ, որ պետք է նշանակում իրականացնեմ և այդ նպատակով առաջիկայում Գյումրիում տեղի կունենան նախնական քվեարկություններ կամ նախնական ընտրություն։
Ո՞րն է դրա իմաստը․ կխնդրենք ՔՊ-ի անդամների, համակիրների, համախոհների շրջանակից առաջադրվեն կամ ինքնաառաջադրվեն թեկնածուներ։ Այդ թեկնածուներին քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է մերժենք։ Այստեղ գործելու է քաղաքական հայեցողության չափանիշ։ Դրանից հետո Գյումրու բնակիչների շրջանում, իհարկե, ոչ բոլորի, որոշակի սկզբունքով՝ ինչ-որ առումով նաև պատահականության սկզբունքով, կիրականացնենք քվեարկություն, որի արդյունքներով հաղթած թեկնածուին կնշանակենք Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որն էլ, մեծ հավանականությամբ, կլինի մեր թեկնածուն Գյումրիի քաղաքապետի կամ ավագանու առաջիկա ընտրություններում»,- ասել է վարչապետը և հավելել, որ հետագա մանրամասների մասին կտեղեկացնեն լրացուցիչ։