ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ։
«Ակնկալում ենք սերտորեն համագործակցել ռազմավարական գործընկերության ամրապնդման, մեր ընդհանուր նպատակների առաջխաղացման և տարածաշրջանային կայունության ապահովման համար»,- X-ի իր էջում գրել է Միրզոյանը։