«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր դնելու շուրջ գործընթացին։
«Ես իրեն զգուշացրել էի, որ գլխին սարքելու են», - ասել է նա՝ հավելելով, - «Սակայն ավելի չեմ տխրի, քան եթե, օրինակ, իմանամ, որ Վիետնամում այս տարի բրնձի բերքը վատ է եղել։
Հեչ վեջս չի, ո՛չ իր ճակատագիրը, ո՛չ դաշնակցությունից փախած այսօր Շիրակի մարզպետ աշխատողի ճակատագիրը, ո՛չ Ազատամուտի նախկին դաշնակցական համայնքապետի ճակատագիրը»։
Նրա խոսքով, բոլոր «կրոնափոխ, դավանափոխների վերջը դա է լինելու»։