Քաղաքական

«Այս խնդիրը լուծելու եմ կացնային ձևով»․ Փաշինյան

Մեր օրենսդրությամբ՝ կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Բայց հիմա ի՞նչ անեմ՝ հարցը տանում եմ փակուղի՞, թե՞ ուզում եմ լուծում առաջարկել։ Ամենայն հարգանքով՝ այս խնդիրը լուծելու եմ կացնային ձևով։ Շատ մեծ տոկոսը, շատ մեծ»,- ասել է վարչապետը։ 

Նրա խոսքով՝ գտնվում եմ մի կարգավիճակում և մի պատասխանատվության առաջ, երբ պարտավոր է ժողովրդի հետ խոսել և ցույց տալ պատճառահետևանքային կապերը և շղթաները։ 

«Եթե դա չանեմ, նշանակում է՝ գիտակցաբար երկիրը տանում եմ դեպի պետականության կորուստ»,- ասել է Փաշինյանը։

Հարցազրույցի ամբողջական տարբերակը եթեր կհեռարձակվի 22։10-ին։