Քաղաքական

Նախագահը ստորագրել է 2025թ. բյուջեի մասին օրենքը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 21-ին ստորագրել է ««Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը. այս մասին հայտնում են նախագահականից։

Հիշեցնենք՝ 2025թ. պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 2,873.1 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2,759.9 մլրդ դրամ:

Իսկ բյուջեի ծախսերը նախատեսվում են 3,482.4 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2,749.2 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 733.2 մլրդ դրամ