Քաղաքական

«Ինչքա՞ն կարելի է այսպես». վարչապետը նախազգուշացրել է կառավարության անդամներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին նախազգուշացրել է՝ իրեն ժամկետներ ասել՝ ճշտելուց հետո։

«Աշխատանքները ավարտված են, գալիս ենք այցի, գոնե մի ասեք, որ մանկապարտեզը հոկտեմբերին բացվելու է։ Ասենք հիմա այդ գյուղի ժողովուրդը տեսել է, չէ՞, տեսախցիկների առաջ հարցրել եմ՝ երբ է բացվում, ասել եք՝ հոկտեմբերին։ Ես էլ գրել եմ՝ հոկտեմբերին մանկապարտեզը բացվում է։ Հիմա ստացվե՞ց, որ սուտ ասացի։ Ստացվե՞ց»,- ասել է վարչապետը։

Նա կառավարության անդամներին զգուշացրել է. «Սրանից հետո, մի հատ ժամկետի խախտում եղավ, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն։ Որևէ մեկը չասի մի ժամկետ, մի տվյալ, որը ստուգված և վերստուգված չէ։ Ամենափոքր բանը։ Ինչքա՞ն կարելի է այսպես»։