Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Դադունցին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
Նշենք, որ նա մասնագիտությամբ իրավաբան է, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի անդամ։