ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հրաժարվել է մեկնաբանել պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումը։
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Գրել եմ, ավելացնելու բան չունեմ»։
Հիշեցնենք՝ երեկ Նարեկ Զեյնալյանը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով. «Իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս»։