ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է․ «Սիրելի հայրենակիցներ, Արփինե Սարգսյանը, ով այս պահին զբաղեցնում է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, կնշանակվի Ներքին գործերի նախարար»։
Հիշեցնենք՝ երեկ ՆԳ նախարարի պաշտոնից ազատվել է Վահե Ղազարյանը, որ նախօրեին աշխատանքից հեռանալու դիմում էր ներկայացրել։
Սարգսյանը ՆԳ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2023թ․ հունվարից, մինչ այդ 2021թ․ նա նշանակվել էր արդարադատության փոխնախարար։