Նախագահի հրամանագրով Արփինե Սարգսյանը նշանակվել է ներքին գործերի նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արփինե Սարգսյանին նշանակել ներքին գործերի նախարար»:
Հիշեցնենք՝ երեկ ՆԳ նախարարի պաշտոնից ազատվել էր Վահե Ղազարյանը, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Արփինե Սարգսյանը կնշանակվի ՆԳ նախարար։