Քաղաքական

Դավիթ Խուդաթյանը՝ ՏԿԵ նախարար

Նախագահի հրամանագրով Դավիթ Խուդաթյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Դավիթ Խուդաթյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքներիի նախարար»,– ասված է հրամանագրում։

Հիշեցնենք՝ Գնել Սանոսյանը երեկ ազատվել էր ՏԿԵ նախարարի պաշտոնից, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Դավիթ Խուդաթյանը կնշանակվի ՏԿԵ նախարար։