Քաղաքական

Դավիթ Խուդաթյանը կնշանակվի ՏԿԵ նախարար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի անունը։

«Սիրելի հայրենակիցներ, Դավիթ Խուդաթյանը, որ ներկայումս Արմավիրի մարզպետն է, կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,- հայտնել է նա ֆեյսբուքի իր էջում։

Հիշեցնենք՝ Գնել Սանոսյանը երեկ ազատվել է ՏԿԵ նախարարի պաշտոնից։