Քաղաքական

Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ է նշանակվել

Նիկոլ Փաշինյանը Արթուր Դալիբալթյանին նշանակել է Լիբանան ՀՀ ռազմական կցորդ։

Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Արթուր Դալիբալթյանին 2024 թվականի նոյեմբերի 25-ից նշանակել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` Բեյրութ):