Քաղաքական

ՔՊ նիստում քննարկվել են ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցեր

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

Նուբարաշեն Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Անդրանիկ Գասպարյանի, Նոր Նորք ՏԿ-ում՝ Արմեն Կոտոլյանի, Դիլիջան ՏԿ-ում՝ Դավիթ Սարգսյանի, Թալին ՏԿ-ում՝ Տավրոս Սափեյանի, Ծաղկահովիտ ՏԿ-ում՝ Նորաին Հակոբյանի, Արմավիր ՏԿ-ում՝ Դավիթ Խուդաթյանի, Փաբակ ՏԿ-ում՝ Սուրեն Կոստանյանի, Տաշիր ՏԿ-ում՝ Ջոն Պողոսյանի թեկնածությունները։ 

Քննարկվել են նաև ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցեր։