ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին Ներքին գործերի նախարարի, Գնել Սանոսյանին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագրերը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ նախագահի աշխատակազմից։
Հիշեցնենք՝ Վահե Ղազարյանն ու Գնել Սանոսյանը երեկ պաշտոնից ազատման դիմում էին ներկայացրել։ Աշխատանքից ազատման դիմում էին ներկայացրել նաև ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Հրաժարական էր ներկայացրել նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։