ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Նարեկ Զեյնալյանի՝ մանդատները վայր դնելու հնարավորությանը։ Նա հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունում կա հարուցված կարգապահական վարույթ, որը ծագել էր խորհրդարանական լսումներից հետո։
Պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ ավելացրել է. «Այդ վարույթը պետք է քննարկվի, որի արդյունքում հետևանքների և որոշումների մասին պատշաճ կերպով կծանուցենք ձեզ»։
Նա նշել է, որ կարգապահական վարույթի հարուցումն ինքնին նշանակում է, որ դրանք հարուցելու հիմքեր կան. «Իսկ թե ինչ հետևանքներ կլինեն, դրա մասին լրացուցիչ կտեղեկանաք»։