Քաղաքական

«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում». դեսպանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում գրել է.

«2023 թ. նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն ամրագրեց Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։

Մեկ տարի անց Ադրբեջանին ուղղված այս հրամանը մնում է անկատար։

Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ոչ նրանց վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում»։