Քաղաքական

«Համագործակցությունը դրական եմ համարում». Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հայ և ռուս խորհրդականների շփմանը, նշել է, որ յուրաքանչյուր իրավիճակում պետք է քննարկում ծավալել.

«Մեր համագործակցությունն, ընդհանուր առմամբ, շատ դրական եմ գնահատում»,–ասել է նա։ Ըստ Արշակյանի՝ ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2 թեմա` տնտեսական և ՀՀ ու ՌԴ մարզերի համագործակցության զարգացման հարցերը։

Արշակյանը նաև ասել է, որ 2024թ. առաջին կես տարում 2.5 անգամ աճել է ՀՀ–ի և ՌԴ–ի միջև առևտրաշրջանառությունը, և սպասվում է, որ մինչև տարեվերջ այն կհասնի 9 մլրդ դրամի.

«Այս տարվա առաջին վեց ամսում մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 2,5 անգամ։ Շոշափելի աճ է սպասվում մինչև տարեվերջ։ Այս ամենը դրական է ազդում մեր հարաբերությունների, բիզնեսի և երկրների համագործակցության վրա»։