Քաղաքական

«Հայաստանում առաջին քաղաքական գործիչն եմ, որ…»․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ աշխարհի ռեկորդ է սահմանել։ Անդրադառնալով իր տնային կալանքի ընթացքում հրապարակային որոշակի գործունեության թույլտվությանը՝ նա ասել է. «Դատարանի դահլիճում հաջողվել է սահմանել աշխարհի ռեկորդ՝ 1 վայրկյանում լիքը խելոք միտք արտահայտելու խտությամբ»։

Նա նշել է, որ իր քաղաքական գործունեության խոչընդոտը տեսանելի է. «Իմ աջակիցների, ընկերների քաղաքական թիմը ստիպված է եղել գնալ այընտրանքային լուծումների։ ՀՀ-ում առաջին քաղաքական գործիչն եմ, մեծ-մեծ չհնչի, ոնց որ ժամանակին ֆեյսբուք առաջինը ես մտա, քթներիցս ելավ հետո, հիմա ավատարում եմ առաջինը։ Ավատար են հորինել, մարդիկ արհեստական ինտելեկտով ստեղծել են իմ կերպարը, ձայնը, դե, չեն կարողացել նմանեցնել, բայց իմ անունից ինչ-որ տեսահոլովակներ է կարդում արհեստական ինտելեկտը»,- ասել է նա։

Նշենք, որ դատարանը Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգեց ևս 3 ամսով։