Քաղաքական

«Չեմ կարծում, թե ակնհայտ մեծ պայթյուն է եղել». Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն, անդրադառնալով կառավարության վերջին նիստում վարչապետի ելույթին ու դրան հետևած պաշտոնանկություններին, ասել է. «Բնականաբար, պաշտոնավարումից 6-7 տարի հետո հայտարարել, թե ցուցանիշները չեն բավարարում, կամ համբերության բաժակը լցվել է, դրա մեջ ես տեսնում եմ ոչ թե օբյեկտիվ կամ ռացիոնալ էլեմենտներ, այլ՝ նախընտրական»։ 

Նա չի կարծում, թե «ակնհայտ մեծ պայթյուն է եղել իշխանության ներսում»։ Ըստ Աբրահամյանի՝ պաշտոնանկությունները նոր գործընթացի մեկնարկի մասին են։