Քաղաքական

«ՌԴ-ն պատրաստ է հարթակ տրամադրել». Վորոբյով

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը հայտարարել է, թե Ռուսաստանը միշտ պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներին։

Վորոբյովը նաև նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած միջխորհրդարանական հանձնաժողովների նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային, տնտեսական համագործակցության կարևոր հարցեր: Վորոբյովը շեշտել է, որ երկու ուղղությունն էլ դրական են զարգանում, ու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճում է։

Խոսելով երկկողմ հարաբերությունների խնդիրների մասին՝ ռուս պաշտոնյան ընդգծել է. «Վստահ եմ՝ մենք կլուծենք բոլոր հարցերը»։